Աշոցքում, Արագածում, Թալինում, Ապարանում և Ջերմուկում բուք է, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ մառախուղ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) և Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները և Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Շիրակի, Լոռու, Կոտայքի (բացի Եղվարդի տարածաշրջանից), Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Սիսիանի, Ապարանի, Թալինի, Արագածի, Արտաշավանի տարածաշրջաններում, Դիլիջան, Բերդ և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհի 10-49-րդ կմ-ին մառախուղ է։

Աշոցքի, Արագածի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: