ՆԳ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության դրվագը
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանձնարարել է ուսումնասիրել «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու կադրերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ներքին գործերի նախարարը տեսել է այդ կադրերը և նրա որոշմամբ ուսումնասիրություն է նշանակված։ Եթե ուսումնասիրություն է նշանակված, այսինքն ինչ-որ մի խնդրահարույց բան կա և պետք է պարզվի՝ կա՞, թե չկա խնդրահարույց բան»,-նշեց նա։

