Ռուսաստանում աշխատանքն է սկսում ամենամեծ միջազգային ատոմային ֆորումը՝ «Ատոմէքսպոն»
Սոչիում «Սիրիուս» գիտության և արվեստի պարկում մարտի 25-ին մեկնարկում է «Ատոմէքսպո-2024» երկօրյա միջազգային ֆորումը։ Միջոցառումը իրականացվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ, արդեն 13-րդ անգամ։ Ֆորումը սովորաբար մեկ հարթակում միավորում է իշխանության, համաշխարհային ատոմային ադյունաբերության խոշոր ձեռնարկությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև առաջատար միջազգային փորձագետների։
«Ատոմէքսպո-2024» ֆորումին նախատեսում է մասնակցել ավելի քան 4 500 մարդ մերձավոր և հեռավոր արտասահմանի 75 երկրներից՝ բիզնեսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ֆորումի շրջանակում տեղի կունենան 40 թեմատիկ կլոր սեղաններ և պանելային բանավեճեր։ Պատվավոր հյուրերի թվում են ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը, Բուրունդիի էներգետիկայի, ջրային պաշարների և լեռնարդյունահանման արդյունաբերության նախարար Իբրահիմ Ուվիզեյեն, Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, Սերբիայի առողջապահության նախարար Դանիցա Գրուիչիչը և բարձրաստիճան այլ հյուրեր։
Ֆորումում կարևորը ռեակտորային տեխնոլոգիաների չորրորդ սերնդի և այդ ոլորտում Ռուսաստանի առաջատար լինելու թեման է։
Ֆորումի շրջանակում մարտի 25-ին տեղի կունենա ուղիղ կապ Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքի հետ, որտեղ գտնվում է «Բեկում» նախագծի՝ աշխարհում չորրորդ սերնդի առաջին էներգահամալիրի հարթակը։ Ուղիղ եթերում տեղի կունենա մոդուլի տեխնիկական պատրաստվածության հաստատումը միջուկային վառելիքի արտադրման գծով։
Հետո տեղի կունենա լիագումար նստաշրջան, որի թեման է «Մաքուր էներգետիկա. միասին ստեղծելով ապագան»։ Կմասնակցեն ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը, Հունգարիայի արտաքին տնտեսական կապերի և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն. Սերբիայի Հանրապետության առողջապահության նախարար Դանիցա Գրուիչիչը, Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Համաշխարհային միջուկային ասոցիացիայի (World Nuclear Association, WNA) գլխավոր տնօրեն Սամա Բիլբաո-ի-Լեոնը, «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, «Ազգային ատոմային «Կազատոմպրոմ» ընկերության վարչության նախագահ Մեիրժամ Յուսուպովը, ՌԴ նախագահի թվային և տեխնոլոգիական զարգացման հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ատոմէքսպոյում» տեղի կունենա գործընկերային պայմանավորվածությունների ստորագրման արարողություն։ Ֆորումի ողջ պատմության ընթացքում նման համաձայնագրերի թիվը գերազանցել է 500-ը, ընդհանուր արժեքը՝ 63 մլրդ դոլար։
Կլիմայական օրակարգին «Ռոսատոմի» կողմնակցության ցուցադրման շրջանակում կապահովվի ածխածնային հետքի փոխհատուցում՝ հատուկ հավաստագրերի օգտագործմամբ։

