Ադրբեջանի ղեկավարության ուղեկցությամբ Արցախ այցելող օտարերկրյա պաշտոնյաները հանդիսանում են մշակութային ցեղասպանության հանցակից
Օտարերկրյա բոլոր ա’յն պաշտոնյաները, ովքեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղեկցությամբ ապօրինի այցելում են Արցախ, հանդիսանում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության հանցակիցը։ Արցախի բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով իրականացվող շինարարական աշխատանքները կատարվում են՝ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը։ Գրում է Հայքի մշակույթի օբուդսմենը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշի։

