Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:
Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին: Այս մասին հայտնում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը, որն էլ նախաձեռնության հեղինակն է։
«Անդրեյ Ռուբլյովը միանում է Կարեն Խաչանովի հետ «Արարատ-Խաչանով» ցուցահանդեսի թենիսի մրցախաղի դրամահավաքին։
Հասույթի մի մասն ուղղվում է արցախահայությանը»,- նշված է կայքում։
Հիշեցնենք, որ անցած տարի ևս Կարեն Խաչանովը Կալիֆորնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի և ցուցադրական հանդիպում անցկացրել՝ հաջակցություն Արցախի։

