ԱՄՆ-ի օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն լքեց Ավդեևկան․Ստոլտենբերգ

Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ուկրաինայի զինված ուժերը հանձնեցին Ավդեևկան:

Այս մասին հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ անվճռականությունն արդեն ազդում է մարտադաշտում տիրող իրավիճակի վրա: Դա նվազեցնում է զինամթերքի քանակը, որ զինվորականները ստանում են առաջնագծում: Մենք դրա հետևանքները տեսանք Ավդեևկայում, որը ուկրաինացիները լքել են մի քանի օր առաջ»,- ասել է նա CNN-ի եթերում։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն փետրվարի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ավդեևկան ռուսական բանակի լիակատար վերահսկողությանն անցնելու մասին։