Այվազովսկու կտավը վաճառվել է 92 միլիոն ռուբլով
Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշեր» կտավը Մոսկվայի աճուրդի տանը կայացած աճուրդում վաճառվել է 92 միլիոն ռուբլով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Աճուրդի հոլդինգի մամուլի ծառայությունը։
«Արվեստի գիտակների շրջանում ամենամեծ ոգևորությունը, ինչպես և սպասվում էր, առաջացրել է հավաքածուի մարգարիտը և աճուրդի գլխավոր թոփ լոտը՝ ծովային պատկերը՝ Այվազովսկու «Լուսնային գիշերը», որը գնվել է 92 միլիոն ռուբլով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ծովանկարիչը «Լուսնային գիշերը» ստեղծել է 1878 թվականին՝ Օսմանյան կայսրության այն ժամանակվա մայրաքաղաք Կոստանդնուպոլիս կատարած ճանապարհորդության տպավորությամբ։

