Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է, և չեմ ներելու․ Արմեն Չարչյան (տեսանյութ)
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանը երախտիքի խոսք է հղել դժվարին և տառապալից օրերին իրեն զորավիգ կանգնողներին։
Տեսաուղերձում, նա մասնավորապես, նշել է. «Օրերս ազատվեց 2 տարի 8 ամիս տևած մղձավանջը, որի ընթացքում ինձ մեղադրում էին ազատ խոսքի համար: Կայացվեց դատավճիռ, որին չեմ ուզում անդրադառնալ ու որակել: Փոխարենն ուզում եմ իմ երախտիքի խոսքն ասել այդ դժվարին ու տառապալից օրերին ինձ զորավիգ կանգնողներին: Իմ ընտանիքին՝ կնոջս, զավակներիս, որոնք ինձ հետ հավասար, գուցե նաև ավելի, կրեցին զրկանքներ, բայցъ արժանապատվորեն հպարտ կեցվածքով ու բարձր գլխով:
Երբեք չեմ մոռանա 11-ամյա դստերս արցունքները, երբ իմացավ, որ հայրը կալանավորված է և չեմ ներելու»:
Մանրամասները՝ տեսանյութում

