Ադրբեջանի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն վերցնի․ ԱՀ պետնախարար
Կոնգրեսական Բրեդ Շերմանի կազմակերպած ճեպազրույցը լավ հնարավորություն էր՝ ներկայացնելու Արցախի ցեղասպանությունը, մեր հավաքական վերադարձի անհրաժեշտությունը, Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ պատժամիջոցները և այլ գործողություններ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի: Այդ մասին X-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Գալստյանը։

