Շատերն արդեն մոռացել են, թե ինչպես 2021-ի սկզբին Փաշինյանը հանձնեց նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չնշված տարածքներ․ Կարեն Իգիթյան
Հայաստանում իշխող քպ-ական պատգամավորները նախ ճանաչելով «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հետո պարզաբանելով, որ խոսքը 86600 քկմ տարածքի մասին է (այսինքն՝ ներառյալ «անկլավներն» ու Արցախը), հիմա պատրաստվում են սահմաններ գծել քարտեզների վրա։
Սա այն պարագայում, երբ իրենք դեռ երեք տարի առաջ GPS-ի տվյալների հիման վրա հայկական հողերը հանձնեցին Ադրբեջանին։ Եվ համոզեցին, որ GPS մեթոդը շատ հաջող է։ Շատերն արդեն մոռացել են, թե ինչպես 2021-ի սկզբին Փաշինյանը հանձնեց նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չնշված տարածքներ։
Նրանք այժմ սկսել են հաջորդ փուլը։
Կարեն Իգիթյան

