Ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր՝ հայտնաբերվել է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտ

Ուրարտական սեպագիր արձանագրության բեկոր, որն հայտնաբերվել է Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, նա նաև լուսանկար է հրպարակել:

«Արձանագրության պահպանված պակասավոր տեքստում հիշատակվում է Խալդի աստվածը և կարծես թե Խալդյան դարպասի և Խալդիին կենդանի զոհաբերելու մասին»,- հավելել է նա: