ՌԴ Քննչական կոմիտեն գործ է հարուցել Երևանում «Լենինգրադի պաշարված երեխաներ» հուշարձանի միջադեպի առիթով
Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում Լենինգրադի պաշարված երեխաների հուշարձանի միջադեպի առիթով։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«ՌԴ ՔԿ նախագահ Ա.Ի. Բաստրիկինը գերատեսչության կենտրոնական աշխատակազմին հանձնարաել է փաստով քրեական գործ հարուցել և ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ պարզել պատահածի բոլոր հանգամանքները»,- նշվել է հաղորդագրությունում։
Նախօրեին սոցցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Երևանում տղամարդը դեն է նետել ծաղկեպսակները պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանից։

