Հայտնի է Ադրբեջանում զենքի գործարանում պայթյունի պատճառը

Ադրբեջանում գործարանում պայթյունը տեղի է ունեցել մուրճով արկին հարվածելու պատճառով։ Այդ մասին հայտնում են այդ երկրի գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել Շիրվանի շրջանի «Արազ» ձեռնարկությունում՝ Բաքվից 100 կմ հեռավորության վրա։

Արտակարգ պատահարի հետևանքով տուժել է երեք մարդ՝ 35, 25 և 23 տարեկան տղամարդիկ տարբեր վնասվածքներ են ստացել: Չի նշվում՝ արդյոք նրանք գործարանի աշխատողներից են։