Պակիստանն զգուշացրել է Իրանին՝ հրթիռային հարվածների համար
Պակիստանը խստորեն դատապարտել է իր տարածքում Իրանի հրթիռային հարվածը, որին զոհ են գնացել երկու երեխա։ «Ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, նշվում է Պակիստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ։
Իրանի ԱԳՆ-ն Պակիստանին հասցված հարվածի ֆոնին իր հերթին հայտնել է, որ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Պակիստանի վարչապետի ժ/պ-ի հետ:
Հիշեցնենք, որ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Պակիստանին։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ հարվածների արդյունքում ոչնչացվել է «Ջեյշ է Զալում» ահաբեկչական խմբավորման երկու կարևոր շտաբ։
Գործակալության պատերազմական թղթակցի փոխանցմամբ՝ հարձակման թիրախը Պակիստանի Բելուջիստան նահանգի Կոհ Սաբզ կոչվող տարածքն է, որտեղ գտնվում էր «Ջեյշ-է-Զալում» խմբավորման ամենամեծ շտաբներից մեկը։

