Վիկտոր Լուկաշենկոն Հայաստանում է (տեսանյութ)

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վիկտոր Լուկաշենկոն:

«Բելառուսի իմ գործընկերոջ հետ շրջայց ենք կատարել Օլիմպավան մարզական համալիրում՝ ծանոթանալով հավաքների մասնակցող մարզիկների կեցության պայմաններին և մարզումներին:

Տարիների բարեկամությունն ամրապնդելով նաև սպորտում՝ ի նշան երախտիքի և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած ավանդի, հանդիպման ավարտին Վիկտոր Լուկաշենկոն պարգևատրվեց ՀԱՕԿ բարձրագույն պարգևով»,-տեղեկացրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։