Կայանման համար երևանցիները տարեկան կվճարեն 160 հազար դրամ․ նախագիծն ընդունվեց

Երևանցիները կայանման համար գալիք տարվանից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտեցին քվեարկությունը, իսկ «Հանրապետությունը», «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ քվեարկեցին նախագծին։

Այսպիսով, 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Երևանի ավագանին ընդունեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։
«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,-հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ առաջարկվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։