Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը (լուսանկարներ)

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն սկսվել է Սանկտ Պետերբուրգի պալատական զբոսայգիներ շրջայցով։

Գագաթնաժողովի հյուրընկալող ՌԴ նախագահը առաջարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին շփումը սկսել ոչ բանակցությունների սեղանի շուրջ։