Լրագրողներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ
գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար կազմակերպվել  է
տարեվերջյան այց հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։

ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ N զորամաս և մարտական հենակետեր,
զրուցել զինծառայողների հետ, տեղում ծանոթացել նրանց առօրյային, մարտական հերթապահության կրման պայմաններին, ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:

ԶԼՄ ներկայացուցիչները տարեվերջյան այցի շրջանակում  նաև բանակային ռեպորտաժներ ու հրապարակումներ են պատրաստել՝ տոնական օրերին հեռարձակելու նպատակով։

Հիշեցնենք, որ տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունը
գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար
կազմակերպել է մի շարք տարաբնույթ միջոցառումներ։