«Շահագրգռված ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»․ Բայրամովը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԱՄՆ նորնշանակ դեսպան Մարկ Լիբիի հետ:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Բայրամովը հանդիպմանը ասել է, թե Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ։

Նշվում է՝ կողմերը քննարկել են երկրների միջև համագործակցությունը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները: