Թուրք պատգամավորը Մեջլիսում ելույթի ժամանակ կաթված է ստացել

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Հասան Բիթմեզը Մեջլիսում իր ելույթի ժամանակ հանկարծակի ընկել է գետնին։ Այս մասին գրում է Iran Press-ը։

Նշվում է, որ նրան շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Կայքը գրում է, որ 54-ամյա Բիթմեզի առողջական վիճակի մասին մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Տեսանյութը` այստեղ։