Ադրբեջանը և ԵՄ-ը պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը

Ադրբեջանը և Եվրոպական միությունը պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը, X-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ: Անդրադարձել ենք Հարավային գազային միջանցքին, Կանաչ էներգետիկ միջանցքին և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների»,- հայտնել է Շահբազովը: