Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ-ի համար գոյություն չունի, էլ Ի՞նչ է պետք ասել. ԱԺ նախագահ
ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ԼՂ-ն մեջը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ-երկու տարվա ընթացքում։ Էլ Ի՞նչ է պետք ասել»,– ընդգծեց Սիմոնյանը։
Նա նաև հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ-ի համար գոյություն չունի. «Ի՞նչ է նշանակում՝ Արցախի հարցը լուծված է։ Ո՞րն է Արցախի հարցի հանգուցալուծումը կամ չլուծվածությունը. Հայաստանի Հանրապետությունը նման հարց հիմա չունի»,– ավելացրեց ԱԺ նախագահը։
Նա նաև հայտարարեց, որ ՀՀ-ի համար այսօր գլխավորը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

