Հայաստանը 29.8 հզ քկմ տարածքով հանրապետություն է, որի սահմանները արձանագրվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով․ ՔՊ (տեսանյութ)

  1. ԱՄՆ և ԵՄ մեր գործընկերները հաստատապես կանգնած են Խաղաղության օրակարգի կողքին, և, հուսով ենք՝ մեր միջազգային գործընկերների միջնորդությամբ հնարավորության կլինի արդյունավետ կերպով առաջ շարժվել և Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ։
  2. Մենք՝ որպես ՀՀ-ում օրենքի գերակայության կողմնակից և ջատագով քաղաքական ուժ, ամեն բան իրականացնում ենք օրենքով սահմանված կարգով։
  3. ՀՀ-ն ՀԱՊԿ-ից պահանջում է հստակ դիրքորոշում, որը ՀՀ ազգային և պետական շահերի հետ համընկնում է, որը ամրագրված է նաև Ալմա-Աթայի հռչակագրով։
  4. ՀՀ-ն ունի սահմաններ. ՀՀ-ն անդամագրվել է ՀԱՊԿ-ին՝ կոնկրետ սահմաններով։ Եթե ՀԱՊԿ-ը չգիտի իր անդամ պետությունների սահմանները որտեղ են սկսվում և ավարտվում, ուրեմն ՀԱՊԿ-ը չգիտի իր գործառույթները որտեղ են սկսվում և ավարտվում։
  5. Հայաստանը 29.8 հզ քկմ տարածքով հանրապետություն է, որի սահմանները արձանագրվել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության խորհրդարանական ճեպազրույցը