Բաքվում փորձել են պայթեցնել Իսրայելի դեսպանատունը
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալված տղամարդը ցանկացել է պայթեցնել Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ Այս մասին հայտնում է իսրայելական Ynet հրատարակությունը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները զինված հարձակում են կանխել Բաքվում օտարերկրյա դեսպանատան վրա, սակայն չէր նշվում, թե որ երկրի դեսպանատան։
Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածը, որը փորձել է զենքը ձեռքին մտնել դեսպանատուն, իրանցի է։

