Նախնական վարկածով՝ ԵՊՀ-ում հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից․ մամուլի խոսնակ
ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից»։
Նա ArmeniaSputnik-ի հետ զրույցում նաև հայտնել է, որ տուժածներից մեկը պարեկային ծառայության աշխատակից է, որը ծխից թունավորվել է։
Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բանվորներ են աշխատելիս եղել: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն ու հետազոտություններ:
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ փրկարար ծառայության 3-4 մեքենա, ինչպես նաև Շտապօգնության մեքենաներ:
Մասնաշենքի բոլոր ուսանողներին տուն են ուղարկել:

