ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել կառավարության ֆինանսավորման պլանին՝ առանց Ուկրաինայի օգնության ներառման

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ընդունել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը շարունակելու պլանը՝ առանց Իսրայելի և Ուկրաինայի օգնության ներառման։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պլանը հավանության է արժանացել նոյեմբերի 14-ին Ներկայացուցիչների պալատի կողմից։

Օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ մինչև 2024 թ. հունվարի 19-ը փող կհատկացվի կառավարական մի քանի ծրագրերի և այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են նաև գյուղատնտեսության, էներգետիկայի, ռազմական շինարարության, տրանսպորտի և բնակարանային հարցերով։

Այլ գերատեսչությունների աշխատանքի և ծրագրերի ֆինանսավորումը առաջարկվում է երկարացնել մնչև հաջորդ տարվա փետրվարի 2-ը։ Ուկրաինային և Իսրայելին միջոցների հատկացում փաստաթուղթը չի նախատեսել։

Նախօրեին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից հետագա խոշոր օգնության բացակայությունը կործանարար ազդեցություն կունենա Ուկրաինայի պաշտպանունակության վրա։