ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար. ֆրանսիական ԶԼՄ-ներ

ՀՀ մատակարարվող ֆրանսիական զրահամեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, գրում է Ouest France պարբերականը:

Պարբերականը գրում է, որ 12,5 տոննա կշռող զրահամեքենաները Կիևը համարել է թույլ պաշտպանվածության և մերժել։ Ֆրանսիան դեռ 2022 թվականին նախատեսել է մոտ 20 զրահամեքենա ուղարկել Ուկրաինա։

Ֆրանսիական «Բաստիոնը» կարող է ներառել ութ զինվորից բաղկացած մարտական խումբ՝ պաշտպանելով հրաձգային զենքի կրակից և ականներից:

Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան կարող է մատակարարել նաև 50 VAB MK3 զրահամեքենա:

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ` ֆրանսիական զրահամեքենաները Վրաստանից ուղևորվել են Հայաստան։ ՀՀ ՊՆ-ից չեն մեկնաբանել այս լուրը։

Հիշեցնենեք՝ Երևանն ու Փարիզը պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր են ստորագրել այս տարվա հոկտեմբերի 23-ին։