ԱՄՆ ՄԶԳ-ում խոստովանել են, առանց հավելյալ միջոցների ստիպված կլինեն դադարեցնել հումանիտար ծրագրերը Ուկրաինայում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) սպառել է հավելյալ հումանիտար ֆոնդերը։ Եթե Կոնգրեսը չհաստատի հավելյալ հումանիտար միջոցների տրամադրումը, մեր գործընկեր կազմակերպությունները ստիպված կլինեն կա՛մ 75 տոկոսով նվազեցնել շահառուների թիմը, կա՛մ առհասարակ դադարեցնել Ուկրաինայում մեր հումանիտար ծրագրերը։ Այս մասին հայտարարել է USAID-ի ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրին Մակին։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:

«2022 թվականի փետրվարից ԱՄՆ ՄԶԳ -ը Ուկրաինային տրամադրել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն։

Ուկրաինայի բյուջեն ևս սպառվել է և գոյատևում է հատկացումների հաշվին։ Դրանց դադարեցման դեպքում Ուկրաինայի կառավարությունը ստիպված կլինի դիմել արտակարգ միջոցների, օրինակ փողի էմիսիայի կամ աշխատավարձների տրամադրման դադարեցման»,- նշել է նա։