ԱՄՆ-ը շարունակում է ուրան գնել Ռուսաստանից. Լավրով

ԱՄՆ-ը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ստիպելով ԵՄ-ին հրաժարվել ռուսական ամեն ինչից՝ Վաշինգտոնը շարունակում է ուրան և այլ կարևոր նյութեր գնել Ռուսաստանից»,- ասել Է Լավրովը Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական կլոր սեղանի ժամանակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «իր էգոիստական օրենքներով ստիպում է» եվրոպական ընկերություններին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից՝ հօգուտ ամերիկյան թանկարժեք հեղուկացված բնական գազի(СПГ):