Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն» շոուից հետո Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Ադրբեջանի՝ Խաչատրյանի նկատմամբ կիրառված շինծու մեղադրանքով դատապարտման որոշումը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան(X) իր էջում մեջբերել է բանտում Խաչատրյանի «արդարացման» խոսքը՝ նշելով․
«Չնայած ցանկացած կեղծ մեղադրանքի հստակ մերժմանը՝ Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչը «դատապարտվեց» 15 տարվա ազատազրկման՝ Բաքվում մեկամսյա կեղծ «դատավարություն շոուից հետո։
Բաքվի դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին»,- գրել է ԱԳՆ խոսնակը։
Հիշեցնենք՝ ապօրինի անցակետից ադրբեջանցիներ կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը այսօր դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Վագիֆ Խաչատրյանբը չի ընդունում ադրբեջանական շինծու մեղադրանքները։

