Տաթև Վիրաբյանի խափանման միջոցը փոխվել է
Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը․
«Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»,- մանրամասնել է փաստաբանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին երկարացվեց նրա կալանքի ժամկետը։