Բլինքենը կհանդիպի Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Քաթարի ԱԳ նախարարների հետ
Հորդանանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի արտգործնախարարները նոյեմբերի 4-ին Ամմանում կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Al Jazeera-ի հաղորդմամբ, ամերիկացի դիվանագետը մտադիր է նախարարների հետ քննարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։
Հորդանանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ բանակցություններում քննարկվելու են վտանգավոր էսկալացիայի հետևանքները, որոնք սպառնում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը:

