«Ազատություն» ռադիոկայանը ռուսական Առաջին ալիքից պահանջել է հեռացնել իր կադրերը «Куклы наследника Тутти» հաղորդումից
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ռուսական Առաջին ալիքից պահանջել է հեռացնել «Ազատության» կադրերը «Куклы наследника Тутти» հաղորդումից։
«Առաջին ալիքի հոկտեմբերի 23-ի եթերում հեռարձակված «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով հաղորդման մեջ առանց հայկական ծառայության թույլտվության օգտագործվել են «Ազատության» ռեպորտաժների կադրերը։ Ընդ որում այդ կադրերը հաղորդման մեջ տեղ են գտել առանց ռադիոկայանի լոգոյի։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ОРТ-ից պաշտոնապես պահանջել է հեռացնել այդ կադրերը հաղորդումից»,- ասված է պահանջի մեջ:

