Վերևից իջած հրահա՞նգ է, որ պաշտոնյաները «Արցախ» բառը չօգտագործեն․ Գրիգոր Մինասյանի պարզաբանումը

Կառավարության նիստից հետո այսօր՝ հոկտեմբերի 26-ին լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ վերևից իջած հրահանգ, որ պաշտոնյաները Արցախ բառը չօգտագործեն, օգտագործեն միայն «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը:

Նախարարը հավաստիացրեց, որ նման բան չկա. ««Բնականաբար ոչ: Որևէ նման հանձնարարական կամ վերևից ինչ-որ դիտողություն չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ ինչու են որոշ պաշտոնյաներ «Արցախ» բառն օգտագործելուց հետո ներողություն խնդրում և «ուղղում» իրենց, Գրիգոր Մինասյանը կրկնեց, որ նման որևէ հրահանգ չկա: