Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել. Փաշինյանը՝ Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին
Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ արդեն ասել եմ. այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ The Wall Street Journal-ի լրագրողի խնդրանքով անդրադառնալով ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքին, հեղաշրջանում անելու կոչին և առհասարակ Ռուսաստանում իր դեմ տարվող արշավին:
Փաշինյանը հավելել է, որ լրագրողի թվարկած փաստերը հարցեր են առաջացնում և դրանց պատասխանները պետք է գտնել:
«Նման մոտեցումը կանոններ է խախտում՝ սկսած միմյանց ներքին գործերին չխառնվելու, դիվանագիտական կոռեկտության, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում», -ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը վերջերս թելեգրամյան ալիքում գրառում էր արել՝ ենթադրաբար ուղղված Փաշինյանին:
«Մի անգամ եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Դե, ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի, որ պարտավոր եմ: «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործերով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդուգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ:
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…», -գրել էր նա:

