Լավրովն ու Բայրամովը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ աշխատանքները

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Թեհրանում արտգործնախարարների մակարդակով կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել հանդիպումները։

Հաստատվել է եռակողմ համաձայնագրերի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը։