Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Փաշինյանի այսօրվա ելույթի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եխ-ում այսօրվա ելույթին՝ նշելով, իբր, «Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը վնասում է խաղաղության հեռանկարներին»․
«Վիրավորական է նման պահանջներ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղ, ժողովրդավարական, միջազգային իրավունքը հարգող երկիր, բայց միաժամանակ չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից», – հայտարարել են այդ երկրի ԱԳՆ-ում։
Նշել են՝ իբր Ադրբեջանին և Թուրքիային շրջափակման մեջ մեղադրելը իրականության հետ աղերս չունի, և որ Հայաստանը իբր «մեկուսացված է տարածաշրջանային նախագծերից իր ռազմական ագրեսիայի և տարածքային հավակնությունների պատճառով»։

