Վերցրել է բասկետբոլի գնդակները՝ մի կողմ թողնելով տանս իրերը․ Արցախից բռնահանված մարզչի պատմությունը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը, ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը հանդիպել են Արցախից տեղահանված բասկետբոլի մարզիչների հետ, հայտնում են ՀԲՖ-ից:

Մարզիչները հայտնել են, որ փորձելու են իրենց գործունեությունը շարունակել Հայաստանում և այս օրերին ակտիվ կապի մեջ են Արցախից տեղահանված իրենց սաների հետ:

Սուրեն Զոհրաբյանը հանդիպումից հետո գրել է․

«Քննարկել ենք, թե ինչ ուղիներով կկարողանանք համագործակցել և օժանդակել նրանց աշխատանքի հետագա ընթացքը:

Մարզիչներից Գևորգ Շահնազարյանը, ով երկար տարիներ աշխատում է տղաների և աղջիկների հետ, տեղահանվելու ժամանակ առաջին հերթին իր հետ վերցրել է բասկետբոլային գնդակները՝ մի կողմ թողնելով տան իրերը։

Նա ավտոմեքենան բարձել է գնդակներով և ընտանիքի հետ շարժվել դեպի Երևան: Այս քայլ ցույց է տալիս, թե մարզիչը որքան նվիրված է իր աշխատանքին: Մենք կփորձենք աջակցել նրանց այս դժվարին փուլը հաղթահարելու համար»: