Երկու ադրբեջանցի է պայթել ականի վրա, մեկը տեղում մահացել է

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության և Ականազերծման գործակալության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել օկուպացված Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունի մասին։

APA-ից ստացած համատեղ զեկույցում նշվում է, որ հոկտեմբերի 13-ին գյուղերից մեկում չմաքրված տարածքում ական է պայթել։

Նախնական տեղեկություններով, հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել է ավտոմեքենայի վարորդ Աբիլով Ֆամիլ Իլյաս օղլուն (1987 թ.), իսկ KamAZ բեռնատարի վարորդը՝ Բայրամով Նամազ Նաբադի օղլուն (2000 թ.), վիրավորվել է և ստացել է ծանր վնասվածքներ։