Մեծ Բրիտանիան Իսրայելին աջակցելու համար թագավորական նավատորմ և ինքնաթիռներ է ուղարկում
Բրիտանիան երկու ռազմանավ կուղարկի Արևելյան Միջերկրական ծով, իսկ նրա հետախուզական ինքնաթիռները կսկսեն թռիչքներ կատարել Իսրայելի տարածքով, գրում է Times թերթը։
Այս քայլը նպատակ ունի Իսրայելին վստահեցնել Միացյալ Թագավորության ռազմական աջակցության մեջ, գրում է թերթը։
Պարբերականի տվյալներով՝ տարածաշրջան կուղարկվեն «Արգուս» և «Լայմ Բեյ» օժանդակ նավերը։ Բրիտանական ինքնաթիռների հետախուզական թռիչքները կսկսվեն առաջիկա 24 ժամվա ընթացքում, հայտնում է BBC-ն։
Դրանց խնդիրն է լինելու վերահսկել տարածաշրջանում կայունությանը սպառնացող վտանգները, ինչպիսիք են, օրինակ, զենքի փոխանցումն ահաբեկչական կազմակերպություններին։

