Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվել է։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարել է, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։

Դատավորը հայտարարեց, որ նախնական դատալսումները հետաձգվել են՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, իսկ հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 15։00-ին։

Հիշեցնենք՝ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: