Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրենն այսօրվանից համալսարանական բուժհաստատությունում կզբաղեցնի տնօրենի հաստիքը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է.

«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանն այսօրվանից իր մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական բուժհաստատությունում:

Ռեկտորատի այսօրվա նիստին ներկա էր Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, ով իմ առաջարկով այսուհետև մասնագիտական գործունեությունը կշարունակի համալսարանական տանիքի ներքո:

Մհեր Մուսայելյանը, ինչպես նաև շատ գործընկերներ դժվարին իրավիճակներում թե’ բժշկական թիմի, թե’ ուսանողների համար օրինակելի են իրենց դրսևորել:

Նոր գործընկերոջը ներկայացրի ռեկտորատի անդամներին: Մհեր Մուսայելյանը կկենտրոնացնի իր ուժերն ու փորձը աղետների ժամանակ անհրաժեշտ վարչական գործողությունների, մարդկային պաշարների կառավարմանը: