Բոբ Մենենդեսը Բլինքենի հետ քննարկել է սահմանին Ադրբեջանի ագրեսիան
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ադրբեջանի ագրեսիան։
«Ես խոսել եմ քարտուղար Բլինքենի հետ: Ես մտահոգություն հայտնեցի սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակման և շարունակվող ագրեսիայի վերաբերյալ, որի մասին նախազգուշացրել էի անցյալ շաբաթվա լսումների ժամանակ:
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին»,- գրել է նա X միկրոբլոգում։

