Ադրբեջանի ՊՆ-ը ստահոդ հաղորդագրություն է տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 14-ին` ժամը 13։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Հաղորդում է ՀՀ ՊՆ-ը։