Շարլ Միշելն Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Հանդիպումը կայացել է Նյու Դելիում անցկացված G20 գագաթնաժողովի շրջանակում։ Հանդիպման լուսանկարները եվրոպացի պաշտոնյան հրապարակել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում։

«Մենք քննարկել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-գրել է նա։