Վրաստանի ԱԳՆ-ը չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

Վրաստանի ԱԳՆ-ը իր աջակցությունն է հայտնել «Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» և նշել՝ չեն ճանաչում «Ղարաբաղում այսպես կոչված նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։

Այս մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։