Օրվա ընթացքում ոչ մի ռուսական ավտոմեքենա բեռ չի տեղափոխել. արցախցիները շարունակում են հերթապահել Ակնա-Ասկերան ճանապարհին
Մենք չենք թողնելու, որ թուրքը գա եւ իր ալյուրն Արցախ հասցնի: Այս մասին Ասկերանից տեսաուղերձով ասել է զոհվածի քույր Հերմինե Խաչատրյանը:
«Նախընտրում եմ սոված մնամ, քան թե թողնեմ, որ թուրքի ալյուրը գա հասնի: Դա ես չեմ թողնելու լինի, մինչեւ վերջ պայքարելու եմ, մենք նորանոր հաղթանակներ ենք տոնելու»,- ասել է նա:
Ասկերանում Ակնայից եկող ճանապարհին հերթապահություն իրականացնող մեկ այլ արցախցի էլ ասել է, որ այսօր ոչ մի բեռնատար այդ ճանապարհով չի անցել. «Օրվա ընթացքում ոչ մի ռուսական ավտոմեքենա ոչ մի բեռ չի տեղափոխել, քանի որ մենք այստեղ ենք, մեքենայով փակել ենք ճանապարհը, մինչեւ չստուգենք մեքենաները չեն անցնում: Մենք ուզում ենք վստահեցնել, որ ոչ մի ռուսական մեքենա Ադրբեջանից հումանիտար օգնություն չի տեղափոխել եւ չի տեղափոխելու Արցախ:Մենք ունենք միայն մեկ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը եւ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը: Եթե Հայաստանից չի տեղափոխվում այդ բեռը, ապա մենք ոչ մեկի կարիքը չունենք, հատկապես Ադրբեջանից»:

