Առաջին լուրջ փորձությունը Արցախի նորընտիր նախագահի համար

Կարմիր խաչի Ռուսական ներկայացուցչությունը մեկ բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել, որը այս պահին Բարդա քաղաքում է, ըստ սահմանված ժամանակացույցի պետք է վաղը առավոտյան լինի Ստեփանակերտում, որից հետո 24 ժամվա ընթացքում պետք է բացվի Հակարի կամուրջը։

Արդյո՞ք բեռը կմտնի Արցախ, ինչ հետևանքներ կունենա այս նախաձեռնությունը, ինչպես իրենց կդրսևորեն Արցախի նորընտիր իշխանությունները և հասարակ արցախցիները։

Հերթական շատ բարդ փորձության մեջ հայտնվեցինք։ Շնորհավորելով Արցախի նորընտիր Նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան ուժ և եռանդ եմ ցանկանում, մեծ խոհեմություն այս ծանր փորձություններից հնարավորինս հաղթական դուրս գալու համար, նրա յուրաքանչյուր փոքր հաղթանակը մեծ անկյունաքար կլինի մեր հայրենիքի հետագա հզորացման գործում

 

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից