Գարիկ Գալեյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի Տան խուզարկությունն ավարտվեց։ Ասյ մասին գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը

«Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքեական խաչ և հայաքվեի հավաստագիր: Չի բացառվում, որ քննարկվի մեղադրանք ներկայացնելու հարցը»:

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է այսօր։

Փաստաբանի ներկայացմամբ, Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։

«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցած տարի գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և  Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին: Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը: Քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,-նշել է փաստաբանը։

Երկրորդ մեղադրանքը, փաստաբանի ներկայացմամբ, իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու համար է։

Գարիկ Գալեյանը երկու մասով էլ չի ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։