Ձերբակալել են Գարիկ Գալեյանին

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին այսօր ձերբակալել են:

Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։

«Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։

Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից հետո»,- գրում է կայքը։